Հայաստանում ստեղծված իրավիճակը ինչ-որ բանով մայդան էր հիշեցնում. Բաստրիկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ վերջերս Հայաստնում իրադարձությունները ինչ-որ բանով հիշեցնում էին 2014թ-ի սկղբի ուկրաինական մայդանին:

«Ընդ որում շատ դիտորդների կողմից նշվում է կասկածելի նմանություններ, որոնք բնութագրական չեն ավելի վաղ Հայաստանում գրանցված բողոքի ցույցերին: Օրինակ, ամբոխում դիմակավոր մարդիկ են գտնվել, ովքեր բացահայտ կերպով շրջապատին բռնության կոչեր են արել: Հենց այդ մարդիկ են ցույցի մյուս մասնակիցներին ցույց տվել ջրցաններից պաշտպանվելու միանգամայն արդյունավետ մեթոդները: Ցուցարարների սադրանքները կանխող ոստիկանության բոլոր գործողությունները տեսագրվել են հեռախոսների վրա, ամենայն հավանականությամբ, այդ ձայնագրությունները պատվիրատուներին փոխանցելու համար»,-ասել է Բաստրիկինը՝ շեշտելով, որ ամբոխի մեջ նաև Եվրամիության դրոշով մարդիկ են եղել, որոնք, ինչպես երևում է, պետք է ցուցարարներին «լուսավոր ապագայի» ճանապարհը ցույց տային, իսկ այդ ճանապարհը ոչ թե Եվրասիական միությանն, այլ Եվրամիությանն անդամակցությունն է:

«Սա վկայում է նախօրոք պլանավորված ու սադրիչ բնույթ ունեցող գործողությունների մասին, որի նպատակն էր դանդաղ ծխացող հակամարտությունն ակտիվ փուլի անցնելու առիթի ստեղծմանը»,- կարծիք է հայտնել Բաստրիկինը: Վերջինս նաև հատկանշական է համարել այն, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը բողոքի ցույցերից անմիջապես հետո հայտարարություն է տարածել՝ իր մտահոգությունը հայտնելով ոստիկանության կիրառած անընդունելի ուժի կապակցությամբ։

«Իսկ ընդհանրապես ԱՄՆ-ն այնքան էլ գոհ չէր, որ վերջին հաշվով կոնֆլիկտային իրավիճակը չստացավ այն ավերիչ բնույթը, որը ունեցավ 2014թ. Ուկրաինայում»,- ասել է Բաստրիկինը:




Լրահոս