Ուկրաինական Մայդանի մասին ֆիլմը հավակնում է «Օսկարի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսում ավարտվել է «Օսկար» մրցանակաբաշխության նոմինանտների հայտարարման արարողությունը:

Պատմության մեջ առաջին անգամ «Օսկարի» կհավակնի Եվրամայդանի մասին վավերագրական ֆիլմը՝ «Ձմեռը կրակի մեջ. ազատության համար ուկրաինական պայքարը» անվանումով: Այն ներառվել է նոմինանտների հնգյակում, փոխանցում է BBC-ն:

Ֆիլմի հեղինակը իսրայելցի ռեժիսոր Եվգենի Աֆինեևսկին է: Սա ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի համատեղ արտադրության արդյունքն է: Ֆիլմը պատմում է 2013-2014թթ. ձմռանը Կիևի Մայդանում ապստամբության մասին: Այդ ժամանակ Ուկրաինայում պետական հեղաշրջում տեղի ունեցավ, որի արդյունքում նախագահ Վիկտոր Յանուկովիչը գահընկեց արվեց:




Լրահոս