Ընտրողներին ընտրատեղամաս են բերում միկրոավտոբուսներով. այնտեղ էր նաեվ ԱՊՀ գործադիր քարտուղարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես Կենտրոն համայնքի 9/03 ընտրատեղամասից հայտնում է Լուրեր .com-ի լրագրողը, ընտրողներին ընտրատեղամաս են բերում միկրոավտոբուսներով: Ընտրողներին տեղամաս բերելու պահին այնտեղ էր նաև ԱՊՀ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությունը:
Լուրեր .com-ի լրագրողի հետ զրույցում ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ով գլխավորում է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը, ասաց, որ ինքը ևս նկատել է միկրոավտոբուսը, սակայն կարծիք հայտնեց, որ դա կարող է օգնություն լինել հիվանդներին և ծերերին:
Լրագրողի այն դիտարկմանը, որ ընտրատեղամասի շուրջ նաև մեծ թվով երիտասարդներ են շրջում, ովքեր, հնարավոր է, ուղորդում են ընտրողներին, Սերգեյ Լեբեդևն ասաց, որ կանցկացվի հետաքննություն:
“Մենք ևս եկել ենք այստեղ ընտրությունները վերահսկելու, ազատ և թափանցիկ ընտրություններ անկցկացնելու համար: Մանր թերություններ ընտրությունների ժամանակ լինում են նաև Ռուսաստանում, բայց պետք է ձգտել ավելի թափանցիկ և արդար ընտրություններ անցկացնել”,- ասաց ԱՊՀ գործադիր քարտուղարը և հավելեց, որ իրենք կլինեն հետևողական:
 




Լրահոս