Բագրատյանի վստահված անձը բարձրաձայնում է՝ ընտրողներին բացահայտ ուղղորդում են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
10/08 ընտրատեղամասում Հրանտ Բագրատյանի վստահված անձը՝ Թևոս Մաթևոսյանը, բարձրաձայնում է ընտրախախտումների մասին։ Մի քանի լրագրողների հետ զրույցում վստահված անձն ասաց, որ առավոտվանից ընտրողներին օգնության անվան տակ ուղղորդում են։
“Այստեղ ակնհայտ որոշակի ուղղորդում կա։ Ընտրողներ կան, թե իբր տեղյակ չեն ընտրության ձևից, նրանց օգնում էին և պատին ներկայացված թեկնածուների պաստառին մատնանշելով, ասում են որևէ թեկնածուի ընտրեք, ու այդ թեկնածուն միշտ 6-րդ համարն է լինում, այսինքն՝ Սերժ Սարգսյանը”,- ասաց նա։
Վստահված անձը նշեց, որ քվեարկողներից 20-ից 5-6-ին այդպես ուղղորդում են։
Ի դեպ, նշենք, որ նույն ընտրատեղամասի միջանցքում որոշ ակտիվ քաղաքացիներ կային, ովքեր ոչ հանձնաժողովի կազմում էին ընդգրկված և ոչ էլ վստահված անձ էին, հեռախոսով անընդհատ հանձնարարականներ էին տալիս, որ մեքենայով գնան և այսինչին բերեն։
Տղամարդուն ավելի ցածր ձայնով մի կին սաստեց, թե չի կարող ավելի ցածր խոսել, ով էլ արդեն նկատելով մեզ, ասաց, որ ինքը բարի գործ է կատարում և ծեր մարդկանց օգնում է, ինչ վատ բան կա դրա մեջ։
tert .am




Լրահոս