
Գելզենկիրխենի «Շալկե»-ի նախկին կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կարող է դառնալ Բունդեսլիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը:
Bild-ը հայտնում է, որ «Վոլֆսբուրգ» տեղափոխված Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը բոնուսների հետ մեկտեղ «Շալկե»-ի համար կարող է արժենալ 42 մլն եվրո։
Այդ դեպքում նա ավելին կարժենար Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի համեմատ: