Կղզի, որտեղ ժամանակը կանգ է առել հեռավոր անցյալում. կղզիաբնակները չեն ցանկանում շփվել այլ մարդկանց հետ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր դարաշրջանում, երբ երկիր մոլորակի բնակչության կեսը պարբերաբար աշխարհին ցուցադրում է այն ուտելիքը, որն ուտում է, դժվար է պատկերացնել, որ Երկրի վրա դեռևս կան վայրեր, որտեղ մարդիկ ապրում են ամբողջությամբ իզոլացված: Սակայն այդպիսի վայրեր այնուամենայնիվ կան:

Ձեզ ենք ներկայացնում Հյուսիսային Սենտինելի կղզին, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում: Տեղի բնակչությունը կարծում է, որ իրենց ինքնատիպ մշակույթը կոչնչանա, եթե նրանք ծանոթանան քաղաքակրթության բարիքների հետ: Այս պատճառով էլ ոչ ոքի խորհուրդ չի տրվում մոտենալ կղզուն, չէ որ աբորիգենները հյուրեր չեն սիրում:

1

Մի քանի պատմական փաստ է պահպանվել այս կղզու մասին: Հայտնի է, որ 19-րդ դարում կղզուն փորձել են մոտենալ նավեր, սակայն աբորիգենները բոլորին քշել են՝ նետեր ու նիզակներ օգտագործելով: Բացի այդ, կղզի է փախել ոստիկանների կողմից հետապնդվող դատապարտվածներից մեկը: Ավելի ուշ իշխանության ներկայացուցիչները  հայտնաբերել են հանցագործի դին՝ կտրված կոկորդով ու բազմաթիվ նետերով խողխողված: Ոստիկաններն անմիջապես հեռացել են կղզուց:

2

Իսկ կղզին այնքան էլ մեծ չէ և այստեղ ապրում է շուրջ 400 մարդ, սակայն նրանք ատամներով պաշտպանում են իրենց կղզին:

3Գիտնականներն ու հետազոտողները երկար տարիներ փորձել են կապ հաստատել կղզու բնակիչների հետ՝ նրանց նվերներ բերելով: Միակ մարդը, ով ինչ-որ հաջողություն է ունեցել, եղել է Հնդկաստանից գիտաշխատող: Դեպի օտարերկրացիների սիրտը տանող բանալին դարձան կարմիր պլաստմասե դույլերը: Մի քանի տարիների ընթացքում կղզու բնակիչները տանում էին դույլերը, սակայն այդպես էլ չհամաձայնեցին մոտենալ գիտնականներին:

4

Ավելի ուշ դադարեցվել են անգամ այդպիսի շփումները: Ցանկացած ինքնաթիռ, ուղղաթիռ կամ նավ, որը մոտերքում է հայտնվում, աբորիգենները դիմավորում են նետերով:

5

Հյուսիսային Սենտինելի տարածքը հանդիսանում է Հնդկաստանի մի մաս: Երկրի իշխանություններն արգելել են զբոսաշրջիկներին կղզի այցելել:

6

Իսկ մենք միայն կարող ենք գուշակել, թե ինչպես են ապրում այս մարդիկ: Լսելով նրանց խոսքը՝ գիտնականները հասկացել են, որ այս լեզուն բացարձակ նման չէ տեղի լեզուներին: Սրանից եզրակացրել են, որ կղզիաբնակները երկար ժամանակ է գտնվում են ողջ աշխարհից հեռու: Ահա այսպիսի վայր, որտեղ ժամանակը կանգ է առել հեռավոր անցյալում:




Լրահոս