Դանիայի և Շվեդիայի 6 գիտնականներ Գրենլանդիայի մոտ պատահաբար նոր կղզի են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դանիայի և Շվեդիայի 6 գիտնականներ Գրենլանդիայի մոտ պատահաբար նոր կղզի են հայտնաբերել։

Այն դարձել է Երկիր մոլորակի  ցամաքայինամենահյուսիսային տեղանքը։ Այս մասին տեղեկատվությունը զետեղված է Կոպենհագենի համալսարանի կայքում։

2021-ի հունիսին գիտնականների խումբը աշխատանքներ իրականացնելու համար մեկնել  էր Օոդակ կղզու մոտակայք։Դրա գոյության մասին հայտնի է դարձել 1978 թվականին և այն համարվում էր երկրագնդի ամենահյուսիսային մասը։ Բայց հետագա տարիներին կղզին կորել էր և գիտնականները այն չէին կարողանում գտնել։ Այս ամառ մասնագետները հայտնվել էին ցամաքային մի տեղանքում և ենթադրել, որ գտնվելիս են եղել Օոդակում։

Հետագայում բազայում ստուգել էին կոորդինատները և պարզել, որ նոր տեղանքը Օոդակից 780 մետր ավելի հյուսիս-արևմտյան հատվածում է գտնվում։ Գտնված տարածքը կազմել է 60/30 քառակուսի մետր։ Այն ամբողջապես ծածված է եղել կեղտով։

Գիտնականներն առաջարկել են կղզին կոչել Կեկերտակ Ավաննարլեգ, որը գրենլանդերենից թարգմանվում է որպես «ամենահյուսիասային հող»։ Կղզու ի հայտ գալը գիտնականները պայմանավորել են այդ շրջանում սառույցների տեղաշարժով, բայց ոչ գլոբալ տաքացմամբ։ Գիտնականների կարծիքով՝ գտածոն առանձնապես արժեքավոր չէ։
«Բայց անձնական տեսանկյունից, իհարկե, հետաքրքիր է լինել աշխարհում այն 6 մարդկանցից մեկը, որն իր կեղտոտ ճտքակոշիկներով տրորել է Երկիր մոլորակի ամենահյուսիսային մասը», – ասել է գիտական արշավախմբի ղեկավարը «Би-би-си»-ին։




Լրահոս