Հայրի՛կ ջան, Հանրապետականին ես չէ՞ ընտրում (Տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգնականը ընտրողի կամքը չհարցրած՝ նրա փոխարեն քվեարկեց Սերժ Սարգսյանի օգտին

“Հայրի՛կ ջան, Հանրապետականին ես չէ՞ ընտրում”,-այսօր Նոր Խարբերդի 16/41 ընտրատեղամասում, սա ասելուն պես, մի աղջիկ ընտրողի քվեաթերթիկի վրա նշումն արեց եւ ուղեկցեց քվեատուփի մոտ: Ընտրողն ընդամենը խնդրեց օգնել, հանձնաժողովի նախագահը ընտրողներից մեկին, որին ճանաչում էր, հրահանգեց այդպես օգնություն ցույց տալ: Ընտրողը բացարձակ չասաց, թե ում է ինքը ընտրելու, չկողմնորոշված դեմքի շարժումներ արեց, օգնողն ինքն իրեն որոշեց ու նշումն արեց: Մեր հարցին՝ որ հայրիկից պատասխան չստացաք, ինչպե՞ս որոշեցիք ում քվեարկել, այն էլ՝ ՀՀԿ-ին, երբ կուսակցություն չի մասնակցում, ընտրողի օգնականը սկսեց պնդել, թե հայրիկն ասել էր. “Հայրի՛կ ջան, ՀՀԿ էիր չէ՞ ուզում”: 




Լրահոս