Լիբերալ-դեմոկրատական խմբակցությունը Եվրախորհրդարանում առաջ է քաշել ադրբեջանցի չինովնիկների հանդեպ հասցեական պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևի նախագիծը: Բանաձևի տեքստը, որը պետք է քննարկվի այսօր, հրապարակվել է Եվրախորհրդարանի կայքում:
Բանաձևի նախագծում նշվում է, որ Ադրբեջանում աճել են բռնաճնշումներն ու ձերբակալված իրավապաշտպաների ու լրագրողների թիվը:
Բանաձևի 17-րդ հոդվածում ասվում է, որ Եվրախորհրդարանը պետք է դիտարկի Եվրամիության կողմից ադրբեջանցի չինովնիկների հանդեպ հասցեական պատժամիջոցների կիրառման հարցը:
21-րդ հոդվածի համաձայն` բանաձևի հեղինակները կոչ են անում ԵՄ անդամ երկրներին, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով վարչությանը հրաժարվել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին դիտորդներ ուղարկելուց: