
Օգոստոսի 28-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1977 թ. ծնված Գայանե Գ.-ին:
Պարզվել է, որ նա մի հիմնարկության սենյակներից մեկի սեղանին դրված պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է բանկային քարտ և գրառում՝ քարտի գաղտնաբառի նշումով: Այնուհետև բանկոմատներից մեկում փորձել էր բախտը՝ գողացած քարտից կանխիկացնելով 271.000 դրամ:
Մի քանի օր անց, վախենալով բացահայտվելուց և անխուսափելի պատժից, հետ է վերադարձրել 271.000 դրամն ու դրամապանակը:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն: