Կհեշտացվի ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն ուզում է թույլատրել ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր` առանց արտասահմանյան անձնագրերի առկայության: Այսօր լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը: Նա նշեց, որ տվյալ դեպքում մուտքի համար բավարար կլինի միայն ներքին անձնագիրը:

Եգանյանը հավելեց, որ կան նաև տեխնիկական ու իրավական ոչ բարդ հարցեր, որոնք, ամենայն հավանականությամբ կլուծվեն կարճ ժամկետներում:

«Մարդկանց հիմնական հոսքը մեր երկրում այսպես թե այնպես կապված է Ռուսաստանի հետ: Բնականաբար, եթե ռուսաստանցիները տեսնեն, որ Հայաստան գալը հեշտ է, նրանք ավելի հաճախ կցանկանան գալ»,- հայտարարեց  Եգանյանը:

Նա հավելեց, որ ռուս զբոսաշրջիկների հաճախակի այցերը Հայաստան նաև նոր ներդրումների հնարավորություններ կստեղծեն:




Լրահոս