ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՄԲՈՒՅՐ
«Սուրբ Վալենտինի տոնի առթիվ Լիգուրիայի մայրաքաղաք Գենուայում բոլոր սիրահարների համար արտասովոր օր կկազմակերպվի»,-գրում է Euromag-ը: Ponte Monumentale կամրջի հարեւանությամբ բազմաթիվ սիրահար զույգերի մասնակցությամբ տեղի կունենա կոլեկտիվ համբույր: Այդ օրը տոնական տրամադրություն ապահովելու համար ամբողջ քաղաքը կզարդարվի ծաղիկներով եւ ռոմանտիկ զարդարանքներով: Կոլեկտիվ համբույրը կզուգակցվի տարբեր տեսակի պարերով:

ՀՐԱՇՔՈՎ Է ՓՐԿՎԵԼ
«27-ամյա Ալեքսանդր Անտոնյանը Ռուսաստանում վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով երկումետրանոց խողովակը մտել է նրա որովայնի մեջ՝ սրտից մի քանի միլիմետր այն կողմ»,-գրում է lifenews.ru-ն: Ալեքսանդրը իր մեքենայով ընթացել է մայրուղով, երբ դիմացի բեռնատարից մետաղական խողովակներ են թափվել նրա վրա: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները բարեհաջող կերպով հեռացրել են ձողը մարմնից:

ՓՈՂՈՑՈՒՄ
«25-ամյա բրիտանուհին ծննդաբերել է փողոցում՝ «Էդեն» առեւտրի կենտրոնի մոտ, իսկ երեխային անվանել է այդ առեւտրի կենտրոնի անունով»,-հայտնում է Daily Mail-ը: Ծննդաբերելիս նրան օգնել են առեւտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները: Մայրը 2 անունով է կնքել դստերը` Լին Էդեն: Նշենք, որ ծննդաբերության ամբողջ ընթացքը նկարահանվել է փողոցի տեսախցիկով:

ԿՈՒԼ Է ՏՎԵԼ
Huffington Post-ը գրում է, որ Քոնեկտիկուտի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը վիճաբանության ժամանակ կուլ է տվել զարմիկի ձախ ականջը: Նրանք վիճել են բարձր երաժշտության պատճառով: Ըստ ոստիկանների` զարմիկը արնահոսել է, նրա դեմքին հայտնաբերվել են կոտրվածքներ: Ձերբակալվածը պետք է վճարի 100.000 ԱՄՆ դոլար տուգանք:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս