Եթե որևէ երկիր իր պաշպանության հարցում հույսն ուրիշի վրա է դնում, կարող է շատ տխուր վերջանալ. Քոչարյանը` ՀԱՊԿ-ի միջամտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումների մասին խոսք լինել չի կարող: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սարգսյան-Պուտին հանդիպմանը, և պատասխանելով հարցին` քննարկվե՞լ է զիջումների հարցը, այս մասին նշեց արտաքին գործերի փոխնախարար  Շավարշ Քոչարյանը:

«Ի՞նչ զիջում, կա Մադրիդյան գործընթաց, կան համանախագահների հայտարարություններ,  կա Ղարաբաղի անվտանգության հարց», – նշեց նա:

Շավարշ Քոչարյանը ընդգծեց, որ Ադրբեջանը շեշտը դնում է միայն այն հարցերի վրա, որոնք իրեն են ձեռնտու: «Այդ պատճառով էլ առաջընթաց չկա և չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանն այդպես վարվի, իսկ խոսել միակողմանի զիջումների մասին, տարօրինակ է»,-ասաց փոխնախարարը:

Քոչարյանի խոսքով` անվտանգության հարցում Հայաստանը հույսն առաջին հերթին իր վրա պետք է դնի: «Ինչ վերաբերում է դաշնակից երկրների աջակցությանը կամ պայմանագրային պարտավորությունների կատարմանը, դա այլ հարց է, բայց մենք պետք է ունենանք այն գիտակցումը, որ եթե որևէ երկիր իր պաշպանության հարցում հույսն ուրիշի վրա է դնում, ներողություն, դա կարող է շատ տխուր վերջանալ»,-ասաց նա:

 




Լրահոս