Ինչպես տեղեկացել ենք այսօր «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը վաղվա հավաք-երթի վերաբերյալ իրազեկման ավտոերթ է կազմակերպել: Ավտոերթը քիչ առաջ Գլխավոր դատախազության մոտ ավարտվեց: Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը,ամփոփելով ավտոերթը, ասաց, որ այն ստացված էր:
«Մենք բավականին մեծ երթուղիով ավտոերթ իրականացրեցինք: Նախագահական նստավայրի մոտ ոստիկանությունը ուժեղ հսկողություն էր սահմանել: Մելիք Ադամյան փողոցում ևս ուժեղացված հսկողություն էր, սակայն ընդահանուր առմամբ ոստիկանությունը չխոչընդոտեց մեր ավտոերթը և նորմալ ուղեկցում իրականացրեց»,- նշեց ակտիվիստը:
Armlur.am-ի այն հարցին, թե վաղվա հանրահավաքի մասնակիցների հետ ինչ սպասելիքներ կան` Մաքսիմ Սարգսյանը դժվարացավ պատասխանել.«Չեմ կարող գուշակել, թե վաղը ինչքան կլինեն, բայց հաշվի առնելով ավտոերթի ընթացքում մարդկանց արձագանքը, ակտիվությունը` միգուցե վաղը շատ լինեն»:
Եվ վերջում հավելենք, որ Մաքսիմ Սարգսյանը վաղվա հանրահավաքի և հետագա քայլերի վերաբերյալ մանրամասներ չասաց` պատճառաբանելով, որ իրենց մարտավարական քայլերի մասին նախօրոք չեն հայտարարում: