Ժամը 20-ի դրությամբ դատարանները 17 հայցադիմում են ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ժամը 20-ի դրությամբ 17 հայցադիմում է ստացվել: Այդ մասին հայտնում են դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:
Դրանցից բավարարվել է 13-ը, 1-ը մերժվել է, 1-ը` վերադարձվել, եւս երկուսը` մերժել են ընդունել:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 4 հայցադիմում է ստացել, որոնցից 1-ը մերժվել է, 1-ը` վերադարձվել, եւս երկուսը` մերժել են ընդունել:
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ստացել է երկու դիմում եւ բավարարել:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է երկու դիմում եւ բավարարել:
Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը ստացել եւ բավարարել է երկու դիմում, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ստացել եւ բավարարել է վեց դիմում, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ստացել եւ բավարարել է մեկ դիմում:




Լրահոս