ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատապարտում է լրագրողների նկատմամբ բռնության փաստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ կազմակերպված ընտրական կեղծիքներն ուղեկցվեցին նաև լրագրողների նկատմամբ բռնություններով և նրանց գործունեությունը խոչընդոտելու փաստերով:
Մասնավորապես՝
հարձակման է ենթարկվել www.1in .am լրատվական էջի լրագրող Մարինե Խառատյանը, մասնավորապես հայհոյանքների ուղեկցությամբ խլել են նրա տեսախցիկը, խոչընդոտել աշխատանքը:
բռնություն է կիրառվել www.lragir .am լրատվական էջի լրագրող Արտակ Համբարձումյանի նկատմամբ:
Նման ճնշումները և բռնություններն ունեն ընտրությունների կեղծիքները, խախտումները քողարկելու ակնհայտ միտում:
Դատապարտելով լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները և նրանց գործունեությունը խոչընդոտելու փաստերը՝ պահանջում ենք իրավապահ մարմիններին անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը կատարած մարդկանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար:
Անպատժելությունը պետք է դադարեցվի, հակառակ դեպքում այն կշարունակվի, որի ողջ պատասխանատվությունը հերթական անգամ կրելու են Հայաստանի Հանրապետության իշխանությունները:




Լրահոս