Ինչպես արդեն հայտնել է Armlur.am-ը` երեկ հերթական զանգվածային թունավորումը գրանցվել է Արարատի մարզում: Այգեզարդ և Բերքանուշ գյուղերից թունավորման ախտանշաններով Արտաշատի ԲԿ են տեղափոխվել 34 երեխա: Երեխաների հոսքը երեկ պարբերաբար շարունակվել է:
ԲԿ-ից մեզ հայտնեցին, որ նախնական վարկածի համաձայն՝ դպրոցահասակ երեխաները թունավորվել են նրբերշիկից: Երեխաները ԲԿ են տեղափոխվել սրտխառնոցով, փսխումներով և գլխացավերով:
Հիվանդանոց ընդունված երեխաներին կաթիլային է միացվել: Դպրոցահասակ այն երեխաները, ովքեր նրբերշիկ չեն կերել համապատասխան բուժում ստանալուց հետո դուրս են գրվել:
Քննչական կոմիտեում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: