Սյունիքում կորած հովիվը վերադարձել է տուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Թասիկ գյուղում 2 օր առաջ անհետացած 34-ամյա Մանվել Ղազարյանը երեկ երեկոյան վերադարձել է տուն: Այս մասին armlur.am-ը ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 09.15-ին տեղեկություն է ստացվել, որ Թասիկ գյուղում անհետ կորած 34-ամյա Մանվել Ղազարյանը սեպտեմբերի 10-ին ժամը 23.30-ին վերադարձել է տուն:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 8-ին 4 երեխաների հայրը` 1981թ. ծնված Մ. Ղ.-ն, նախիրը տարել է Թանահատ գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել, նրա մասին որևէ տեղեկատվություն չկա:




Լրահոս