ԱՄՆ ճանաչում է ԼՂ ժողովրդի դերակատարությունն իր ապագան որոշելու հարցում. Ջոն Կիրբի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում, ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարությունն իր ապագան որոշելու հարցում: Այս մասին սեպտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ջոն Կիրբին՝ մեկնաբանելով սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հարցը:

«Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում, մենք ճանաչում ենք ԼՂ բնակչության դերակատարությունն իրենց ապագան որոշելու հարցում»,- ասել է նա:

Սրա հետ մեկտեղ վերջինս նշել է, որ Միացյալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ ու ինքնիշխան պետություն ու չի ճանաչելու ընտրությունների արդյունքները:




Լրահոս