Ճապոնիայի աղետալի ջրհեղեղն ու դրա հետևանքները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միանգամից երկու տրոպիկական թայֆուն է հարվածել Ճապոնիային՝ աղետային ջրհեղեղ հարուցելով: Ջրհեղեղների արդյունքում Դզեսո քաղաքը, որը տեղակայված է Տոկիոյից հյուսիս, հեղեղվել է ջրով Կինուգավա գետի ափերից դուրս գալու արդյունքում: Շատ բնակիչներ ստիպված են եղել փրկվել մեքենաների վրա ու շենքերի տանիքներ բարձրանալ:

Երկրի իշխանություններն աղետի գոտի են ուղարկել հարյուրավոր փրկարարների: Բնակիչների տարհանման համար ներգրավվել են ավելի քան 50 ուղղաթիռ:

Ընդհատվել է երկաթգծային հաղորդակցությունը, կենտրոնական մայրուղիներով հոսում են աղբի ու ցեխի գետեր: Մի քանի քաղաքներում ընդհատվել է հոսանքամատակարարումը:Ավելի քան 100 հազար մարդ տարհանվել է: 25 մարդ համարվում է անհետ կորած:

japan7_700

japan6_700

japan5_700

japan4_700

japan3_700

japan2_700

japan1_700




Լրահոս