ԻՆՉՈՒ Է ԻՋՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔՎԵՆԵՐԻ ԹԻՎԸ. վերլուծություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ամերիկյան կապերը գործի են անցել: Ու դատելով Սերժ Սարգսյանի ստացած քվեների “գահավիժումից”, ամերիկյան թեւը լրջագույն քայլեր է իրականացնում՝ Րաֆֆի Հովհաննիսյանին Հայաստանի իշխանական արեւի տակ տեղ ապահովելու համար:

Նկատենք, որ այսօր թերեւս միակ դիվանագետը ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերն էր, որն ակտիվորեն զբաղվում էր ընտրություններով, հայտարարեց, թե հետեւում է ընթացքին ու ակնկալում է իրավախախտումների բացահայտում: Ինչպես երեւում է, հիմա էլ Սերժ Սարգսյանի շտաբին հստակ հասկացրել է, որ ամերիկյան օղակները կարող է բարկանան, եթե Րաֆֆի Հովհաննիսյանին նեղացնեն: Դրա համար էլ Սերժ Սարգսյանի նկարած 65տոկոսը հիմա իջել, դառնալով 59:

Ի վերջո հայտնի ճշմարտություն կա. նշանակություն չունի, թե դու քանի ձայն ես ստացել քվեարկության ժամանակ, գլխավորն այն է, թե ինչպես են հաշվում քվեաթերթիկները: Ու այս ճշմարտություը հաշվի առնելով, թերեւս, կարելի է ասել, որ հենց այս ժամերի ընթացքում է ընտրվում ՀՀ ապագա նախագահը: Հիմա են որոշում ում ինչքան ձայն նկարեն: Դրա համար էլ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները ավելանում են, Սերժ Սարգսյանինը՝ իջնում: Չլինի երկրորդ փուլ հայտարարեն??




Լրահոս