Հրապարակ. ՀՀԿ-ում մի թաս խմել-շնորհավորե՞լ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Երեկ, օրվա ընթացքում ՀՀԿ շտաբում ստատիկ վիճակ էր: Թիմ-թիմ նստած սենյակներում, սպասում էին էքզիթ-փոլի արդյունքներին: Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը ամենից շուտ էր եկել: Շտաբում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂ ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը: Էքզիթ-փոլի արդյունքներից ուրախացան: Արմեն Աշոտյանն ասաց. “Փաստորեն, Հայաստանում ԵԺԿ 2 կուսակցության ղեկավարները միասին հավաքեցին շուրջ 90 տոկոս ձայն, շատ քիչ եվրոպական երկրներ կան, որտեղ քրիստոնեադեմոկրատական պլատֆորմով ԵԺԿ անդամ կուսակցություններն ունեն այսքան ձայն, ինչը նշանակում է, որ ավանդական արժեքային համակարգը դրված է հայ հասարակության քաղաքական նախընտրությունների հիմքումե: Կես ժամ անց շտաբի մոտ հայտնվեցին կարմիր բերետավորներ, շտաբ էր գալիս Սերժ Սարգսյանը: Եկավ 9-ից 15 պակաս, նրանից առաջ եկել էր Տիգրան Սարգսյանը, ում թղտակիցը հարցրել էր թե, շնորհավորե՞լ է Սերժ Սարգսյանին` իհարկ”: Եկավ Արթուր Բաղդասարյանը` իր նախարարներով: Ապա Սեյրան Օհանյանը, շնորհավորե՞լ եք արդեն, ժպտաց` առավոտից շնորհավորում ենք, էլի: Հարցին` բա ԳՄ-ով մի թաս չե՞ք ըմպելու, չե՞ք շնորհավորելու, Գալուստ Գրիգորիչն ասաց, թե միշտ շնորհավորել ենք: Ասացին` առաջին արդյունքներն ամփոփելուց հետո ՀՀԿ ծերակույտը շարված կլինի ԳՄ նիստերի դահլիճում, որ Սերժ Սարգսյանի հետ նշի հաղթանակը”:




Լրահոս