
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Armlur.am-ին փոխանցեցին, որ այսօր, հանձնաժողովը կազմել է ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը ՀՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին՝ Կարեն Բեքարյանին, տալու մասին արձանագրություն:
Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարար