Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները հերթական օպերացիան են իրականացրել ընդդեմ Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավոր կուսակցության, հայտնում է NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր ռազմական աղբյուրներին:
Օպերացիան սկսվել է ուրբաթ գիշեր: Դրան մասնակցել է 21 F-16 ինքնաթիռ: Կանդիլ, Հակուրկ, Ավաշին, Բասյան, Մետինա, Գարե, Զապ քրդական շրջանների վրա 80 ռումբ է նետվել, սպանվել է 60 զինյալ, ինչպես նաև ոչնչացվել է սպառազինության մեծ պահեստ:
Հավելենք, որ Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվել է հունիսի 20-ին Սիրիայի հետ սահմանին գտնվող Սուրուչ քաղաքում ջիհադիստների կողմից կազմակերպված ահաբեկչությունից ու երկրի հարավ-արևելյան նահանգներում ոստիկանների սպանությունից հետո: