UFC նախագահ Դեյն Ուայթը պատասխանել է այն հարցին, թե ում է համարում առավելի կարևոր աստղ UFC-ում՝ Քոնոր Մաքգրեգերին թե Ռոնդա Ռոուզիին ու մեկնաբանել է Միշա Թեյթին խոստացված մենամարտից զրկելու որոշումը:
«UFC-ի առավել հայտնի աստղն է Ռոուզին, չկա ոչ մի կասկած: Վերջերս հայտարարել են, որ նա կլինի նոր Ջեյմս Դալթոնը («Տուն ճանապարհի եզրին» ֆիլմի գլխավոր հերոսը): «Տուն ճանապարհի եզրին» ֆիլմը կվերանկարահանվի, իսկ նա կխաղաղ գլխավոր դերերում: Նա գրքեր է թողարկում, նկարահանվում է ֆիլմերում ու գնալով աճում է: Բարձրանում է PPV վարկանիշն ու նման բաներ: Մենք ավելի պոպուլյար աստղ չենք ունեցել, քան Ռոնդա Ռոուզին է»,- ասել է Ուայթը:
Իսկ ինչ վերաբերում է Միշա Թեյթին, UFC նախագահը նշել է, որ վերջինս երկու անգամ պարտվել է Ռոնդաին: