Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդունում ընտրությունների արդյունքը. (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս պահին Ազատության հրապարակում ելույթ է ունենում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իր ելույթում նախ հայտարարեց, որ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին տալիս է ժամանակ` մինչ վաղը ժամը 17.00-ն, որ ընդունի իր պարտությունն ու ընդունի, որ ժողովուրդը հաղթել է: Նա նշեց, որ որ այս ընտրություններում հաղթել է ժողովուրդը, և ինքը ստացել է ընտրողների 80 տոկոս քվեն:
Նա հայտարարեց, որ լինելով ժողովրդի մի մասնիկը, չի ընդունում ընտրությունների արդյունքը:
Լրագրողների հարցեն, թե եթե իշխանությունները չընդունեն իր հաղթանակը, արդյոք հանրահավաքը շուրջօրյա բնույթ կկրի, Հովհաննիսյանը հորդորեց, որ իր հետ “եթեներ”-ով չխոսեն և պատասխանը ստանալու համար վաղը նույնպես գա Ազատության հրապարակ: Իսկ Սահմանադրական դատարան դիմելու մասին Հավհաննիսյանը հայտարարեց, որ որոշումը կընդուվի օրեր անց:
“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ վաղը՝ փետրվարի 20-ին, ժամը 17:00-ին տեղի կունենա համազգային հանրահավաք Ազատության հրապարակում:




Լրահոս