
Սեպտեմբերի 11-ին, ժամը 08.20-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Նար-Դոսի և Ռոստոմի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված Օֆիկ Ղազանչյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 10.15-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը: