
Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է: Armlur.am-ի թղթակիցը հայտնեց, որ քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչ այս պահը որևէ քաղաքական կուսակցություն իրենց միանալու պատրաստակամություն չի հայտնել, իսկ լրագրողների հարցին` ինչու այստեղ հայտնի մարդիկ չկան, ինչպես անցած անգամ, Մաքսիմ Սարգսյանը պատասխանեց, որ իենք հույս ունեն որ դեռ կմիանան և ցույց կտան, որ նախորդ անգամ միայն կադրում երևալու համարմ չէին եկել: