Հովիկ Աբրահամյանն անձամբ է վերահսկում Գագիկ Եղիազարյանի նկատմամբ հալածանքը. Հիմնադիր խորհրդարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմադիր Խորհրդարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Գագիկ Եղիազարյանի և Արարատի մարզի Դաշտավան գյուղում բնակվող նրա ընտանիքի վրա ճնշումներ գործադրելու միջոցով փորձում են հետ պահել քաղաքական և քաղաքացիական ակտիվ գործունեությունից: Սպառնալիքների, հետապնդման և խոստումների բազմազան զինանոցի կիրառմամբ այս հալածանքն իրականացվում է վարչապետի պաշտոնն զբաղեցնող Հովիկ Աբրահամյանի վերահսկողությամբ և Արարատի մարզպետի պաշտոնն զբաղեցնող Ռուբիկ Աբրահամյանի ղեկավարությամբ:

Գագիկ Եղիազարյանի նկատմամբ նմանօրինակ հալածանքի վերջին դեպքն արձանագրվել է այսօր՝ սեպտեմբերի 11-ի երեկոյան: Տեղեկանալով, որ Գագիկ Եղիազարյանը Մարշալ Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովրդի առաջին շարքերում է, Ռուբիկ Աբրահամյանի օգնականն այցելել է Դաշտավան գյուղում բնակվող Գագիկ Եղիազարյանի ընտանիքին՝ հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով փորձելով հերթական անգամ ազդել Գագիկ Եղիազարյանի վրա և նրան հետ պահել պայքարից: Գագիկ Եղիազարյանն արհամարհում է այս հալածանքը և ներկա պահին գտնվում է Մարշալ Բաղրամյան պողոտայում»:




Լրահոս