
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի վերջին ՀԷՑ սեփականատեր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը ՀԷՑ բաժնետոմսերի 50 տոկոսը վաճառելու էր Սամվել Կարապետյանին, և նա էր ստանձնելու ՀԷՑ կառավարումը:
Հետագայում Ս. Կարապետյանը դառնալու էր ՀԷՑ-ի 100 տոկոս սեփականատերը: Բայց երեկվանից հայկական «էլեկտրամայդան»-ը, կարծես թե, կրկնվում է՝ այս անգամ իշխանությունների համար առավել անբարենպաստ պայմաններում և իրավիճակում, ուստի դժվար է պատկերացնել, որ Կարապետյանին պատկանող ընկերությունը պատրաստ կլինի մտնել այս բեռի տակ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: