«Ալյանս» կուսակցությունը վերջապես գրանցվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրը կրկնակի հիմնադիր համագումարից հետո վերջապես գրանցեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը:

Հիշեցնենք, որ կուսակցության հիմնադիր համագումարը կայացել էր այս տարվա մայիսի 16-ին, որից հետո անէական հիմնավորումներով մերժվել էր կուսակցության գրանցումը: Օգոստոսի 30-ին տեղի ունեցավ կրկնակի հիմնադիր համագումարը, և պետական ռեգիստրը ստիպված գրանցեց «Ալյանսը»:

Վստահ ենք, որ այսուհետ ևս միասնականությունն ու անշեղուն և համառ, բայց քաղաքակիրթ և օրինական պայքարը հաղթանակներ են ապահովելու մեր երկրում քաղաքական սերնդափոխության գործում: Անփոփոխ քաղաքական կուրսով, պահանջատիրությամբ ու ազնիվ պայքարով մենք գնում ենք դեպի խորհրդարանական ընտրություններ` բավարարելու հասարակության լայն շերտերի քաղաքական պահանջներն ու պաշտպանելու ժողովրդի շահը:




Լրահոս