ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը երեք սեթում պարտվել է իտալուհի Ռոբերտա Վինչիին՝ 6:2, 4:6, 4:6 հաշվով։
Եզրափակչում Վինչին կհանդիպի հայրենակցուհուն՝ Ֆլավիա Պենետային։ Նշենք, որ մինչ այդ Իտալիայի ոչ մի ներկայացուցիչ չէր մասնակցել US Open-ի եզրափակչին։