
Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Մեհդի Բենատիան վնասվածք է ստացել մյունխենցիների մարզման ժամանակ և դուրս մնացել շարքից:
Bild-ը հայտնում է, որ մարոկացի ֆուտբոլիստը բաց կթողնի 1 ամիս: Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բենատիան մասնակցել է «Բավարիայի» 2 խաղի և դարձել է 1 գոլի հեղինակ: