Վերջին ամիսներին թունավորումների մասսայական բռնկումները վկայում են, որ սննդամթերքի անվտանգության հետ կապված մեր երկրում մեծ խնդիր կա: Այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ՝ Կարեն Չիլինգարյանը:
«Սննդի անվտանգության տեսչությունը կամ լուրջ չի մոտենում հարցին, կամ լծակ չունի հարցերը կարգավորելու: Ինչպես կարող է ծառայությունը կամ տեսչությունը հնարավորություն չունենա ամեն րոպե մտնել մի օբյեկտ, որտեղ սնունդ է մատակարարվում»,- նշեց նա:
Նրա խոսքով` նախատեսված է ամենօրյա ստուգումներ մանկապարտեզներում և դպրոցներում, բայց փաստացի արդեն կասկածելի է, որ դրանք ձևական բնույթ է կրում:
«Սնունդը այն ոլորտն է, որ պարտադիր պետք է պայմաններ ստեղծվի, որ ցանկացած ժամանակ տեսուչը ստուգայց կատարելու հնարավորություն ունենա: Արտադրողը կամ մատակարարը պարտավոր է հանրային գործել»,- հավելեց նա: