Երգչուհի Հասմիկ Կարապետյանն այն տեսակետին է, որ այսօր շատ հեշտ է աստղ «դառնալ», որի համար անհրաժեշտ է միայն ֆինանսապես ապահովված լինել: Երգչուհուն հոգնեցրել է այն իրավիճակը, որը ստեղծվել է հայկական երգարվեստում: Ըստ Հասմիկի` մրցակցության պատճառով արվեստի մարդիկ սկսել են միմյանցից բամբասել ու կեղծավորություններ անել:
Երգչուհին Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ այսօր երգարվեստում առավել ընդունելի է այսպես ասած քեֆային երաժշտությունը, որում չեն էլ կարեւորվում ձայնային տվյալները: Հասմիկ Կարապետյանը կարծում է, որ որակով երաժշտության համար պայքարողներն արդեն հիասթափվել են կրկնելուց, որ յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի՝ այդ պայքարողները հասկացել են, որ այժմ անհնար է դառնում որակով երաժշտություն մատուցելը:
Հասմիկն այն տեսակետին է, որ իր երկրպագուները շարունակում են հետաքրքրվել իր արվեստով, սակայն այսօր փոքրաթիվ համերգների պատճառով իրենք չեն կարողանում պատշաճ եւ ճիշտ ժամանակին ներկայանալ հանրությանը: Երգչուհին վստահ է, որ եթե ամեն մեկն իր գործով զբաղվի, ապա ամեն ինչն իր տեղը կընկնի: Այսօր Հասմիկ Կարապետյանի նվիրական երազանքը մայրանալն է, երգչուհին անհամբերությամբ սպասում է այդ օրվան:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Տիգրան Սարգսյան