Ժողովուրդ. ՀՀԿ-ականները երեկ մեծ ֆուրշեթով նշել են Սերժ Սարգսյանի հաղթանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանը երեկ ՀՀԿ-ականների հետ նշել է նախագահական ընտրություններում իր հաղթանակը: Ինչպես փոխանցում են “Ժողովուրդ”-ի ՀՀԿ-ական աղբյուրները` Ս. Սարգսյանի հաղթանակը ՀՀԿ-ականները նշել են ոչ թե ռեստորանում, այլ բոլորովին վերջերս վերանորոգված ՀՀԿ կենտրոնական գրասենյակի շենքում մեծ ֆուրշեթով: Բայց սրանով չի ավարտվելու “քեֆերի” գործընթացը: “Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ ՀՀԿ-ականները որոշել են նաև մի քեֆ-ուրախություն կազմակերպել մարզպետերի մակարդակով` արդեն Վայոց Ձորի “Որսկան” ռեստորանում: Թեև նշվել է, որ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն է այդ խնջույքի կազմակերպիչը, այնուամենայնիվ նա հերքել է լուրը. “Ի՞նչ է նշանակում նշել հաղթանակը: Ես տենց բան չեմ լսել, որ ինչ-որ բան պետք է կազմակերպել: Ձեզնից եմ լսում դրա մասին”:
 
Շարունակությունը՝ “ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս