2015թ. օգոստոսին Հայաստանում սպառողական ապրանքների գները 0.1 տոկոսով նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. օգոստոսին Հայաստանում սպառողական ապրանքների գները հուլիսի համեմատ 0.1 տոկոսով նվազել են։ Այս մասին հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական վարչությունը։ 2014թ. դեկտեմբերի նկատմամբ գների անկումը կազմել է 2.1 տոկոս։

Մասնավորապես 0.3 տոկոսով թանկացել է սննդամթերքը (դեկտեմբերի հանդեպ էժանացել է 7 տոկոսով), իսկ ալկոհոլի եւ ծխախոտի գները նվազել են 0.1 տոկոսով (դեկտեմբերի հանդեպ էժանացել են 7 տոկոսով)։ Հագուստի եւ կոշիկի գները մնացել են նույն մակարդակի վրա (դեկտեմբերի համեմատ էժանացել է 0.3 տոկոսով)։

Դեղորայքի եւ բժշկական ծառայությունների գները աճել են 0.2 տոկոսով (2014թ. դեկտեմբերի համեմատ 7.9 տոկոսով)։




Լրահոս