«Դուրս մեր գրպանից»-ը հանրային քննարկման միջոցով կփորձի համալրել շարքերը և պայքարի նոր փուլ մտնել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության համակարգող խորհուրդը սեպտեմբերի 23-ին ժամը 18:30-ին Մաշտոցի պուրակում հրավիրում է ակտիվ և անտարբեր քաղաքացիներին հանրային քննարկան: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը: Վերջինս նշեց, որ իրենց շարժումը այս պահին իրավական փուլում է, դեռ չեն ավարտվել կարմիր գծերի հետ կապված վարույթները, որպեսզի հասկանան` նախադեպ ունեն թե ոչ:

«Դուրս մեր գրպանից»-ի անդամ Արմեն Եփրեմյանն ասաց, որ իրենք բավականին շատ դժգոհություններ են ստանում վճարովի ավտոկայանատեղիների ավելացումից: «Վարորդները դժգոհում են, որ կայանելու համար հարմար տեղ չկա»,- ասաց նա: Իրենց պայքարի հետագա օրակարգում այս հարցը ևս ընդգրկվելու է:

Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը պայքարում է կարմիր գծերի, արագաչափերի, տեսախցիկների, տուգանքների չափերի դեմ: Նրանք պահանջում են վերացնել կարմիր գծերը, Երևանի փողոցներում և խաչմերուկներում տեղադրել ճանապարհային նշաններ: Այս առումով նրանք ակտիվ քննարկումների և բանակցությունների մեջ են Ճանապարհային ոստիկանության հետ: Սակայն, դեռևս վերջնական արդյունք չկա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս