
«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը մեկնաբանել է «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքը:
«Նախորդ մրցաշրջանում «Բավարիան» լավ առաջնություն անցկացրեց, սակայն նույնը չեմ ասի Գավաթում և Չեմպիոնների լիգայում ելույթների մասին:
Չեմ կարծում, թե նման ելույթներից հետո Լուի վան Գալը կամ Յուպ Հայնկեսը կմնային իրենց պաշտոնում»:
Նա նշել է, որ «Բավարիայում» Գվարդիոլայի աշխատանքին 10-ից 5 միավոր է տալիս: