Րաֆֆին ապացուցեց, որ իր 37 % ձայները պատահականություն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
“Պատկերացնու՞մ եք, եթե հանկարծ ՀՀ Նախագահ իրոք ընտրվեր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այսօրվա իր “գարնանային սրացումների” հետևանք հանդիսացող կրակոտ հակասահմանադրական հռետորականությամբ Րաֆֆին ապացուցեց, որ իր 37 % ձայները պատահականություն են:
Նման աստիճանի անլուրջ քաղաքական հրապարակախոսություն Հայաստանում քչերն են հնչեցրել:
Բարևարշավի և ընդդիմադիր էլելտորատի կոնսոլիդացված քվերակության դափնիները Րաֆֆիին նեղ են, քիչ են, բավարար չեն:
Իշխանության ուզուրպացիայի և բռնազավթման կոչեր պարունակող ելույթները իրականում Րաֆֆուն օգուտ չեն տալու:
Արդեն ակնհայտ է, որ նա մի կողմից լավագույն դեպքում կարող է հավակնել Լևոն Տեր-Պետրոսյաին դժգույն և անորակ պատճենը լինելու անվանակարգին, մյուս կողմից ակնառու է, որ նա դառնում է խաղալիք չբավարարված ամբիցիաներով սակավաթիվ ժառանգականների և լևոնաբեկորների ձեռքերում:
Մինչ այսօր քաղաքական լուզերի համբավ ունեցող գործիչը (հիշենք կուսակցության ներսի խժդժությունները, ֆրակցիայի տապալումը, ներսի շարունակվող գզվռտոցը, Երևանի ընտրություններում խայտառակ ֆիասկոն, ընդամենը 3 խորհրդարանական մանդատները և այլն և այլն ) դառնում է բութ և խեղկատակ գործիք, ապացուցելով, որ հրաշքներ չեն լինում”:




Լրահոս