
Դորտմունդի «Բորուսիա»-ի կենտրոնական պաշտպան Մատս Հյումելսի խոսքով` «Հանովեր»-ի նկատմամբ 4:2 հաշվով տարած հաղթանակը կարևոր էր թիմի համար, բայց դորտմունդցիները լիարժեք բավարարված չեն:
«Ուշագրավ խաղ ստացվեց: Այն շատ բաց էր, ինչը հաճախ է լինում Հանովերում: Իհարկե, լիարժեք բավարարված չենք կարող լինել հաղթանակից, քանի որ մրցակիցը երկու գոլ խփեց: Հյումելսի խոսքերն է մեջբերում գերմանական ակումբի պաշտոնական կայքը: