Բնակիչներն արդեն կարող են օգոստոս ամսվա հոսանքի վճարումները կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից քաղաքացիները կարող են սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարել: Ինչպես Armlur.am-ի հետ զրույցում ասաց ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը, իրենք արդեն բանկերին և փոստային բաժանմունքներին ուղարկել են ծրագրային այն փաթեթը, որի միջոցով հաշվարկվելու են բաժանորդների ծախսերը:

«Արդեն այն ժամկետում, որում նրանք կադապտացվեն ծրագրին, այդ ժամկետից հետո սպառողները կկարողանան վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց»,- ասաց նա: Սարջանյանը հստակեցրեց,  որ սպառողները վճարելու են հին սակագնով և Փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք սպառում են մինչև 500 կվ էլեկտրաէներգիա:

«Բնակիչ-բաժանորդներն իրենց անդորրագրի վրա հնարավորություն կունենան տեսնել ծախսած էլեկտրաէներգիայի արժեքը նոր սակագնով, ինչպես նաև հաշվիչի ցուցմունքները: Առանձին նշված կլինեն ինչպես բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարը, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող գումարը:
ՓՄՁ-ների մասով Ընկերությունը հաշիվներ դուրս կգրի նույն սկզբունքով»,- նշեց ՀԷՑ-ի խոսնակը:




Լրահոս