ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կրթության տեսչությունում մի շարք վերահսկող կազմակերպություններ ստուգումներ են անցկացրել, ինչից հետո սպասվում են կառուցվածքային փոփոխություններ` տեսչության դաշնակցական պետից ազատվելու համար:  Իսկ ամենահավանական թեկնածուն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մտերիմ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Տիգրան Սահակյանն է, որը համակարգում է ՄԿՈՒԶԱԿ-ը` Միզազգային կրթության զարգացման ազգային կենտրոնը: Այս կազմակերպությունում, որտեղ  միջազգային ֆինանսական կառույցների հետ աշխատելու հետեւանքով լուրջ փողեր են մտնում, աշխատավարձերը տատանվում են 300 հազար դրամի միջակայքում: Այդ իսկ պատճառով բազմաթիվ արժեքավոր կադրեր ազատվել են, իսկ նրանց տեղերը համալրվել են Տիգրան Սահակյանի ծանոթ-մտերիմների կանանցով: Խոսվում է, որ շատերը հանրապետականների կանայք են: «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար զանգահարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, սակայն նա հեռախոսազանգին չպատասխանեց:




Լրահոս