ԼԵՊՍԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Գրիգորի Լեպսը Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ խոստացել է փայտով կոտրել այն լրագրողների ոտքերը, որոնք կփորձեն ներխուժել իր անձնական կյանք, ավելին` կհրապարակեն որեւէ չճշտված տեղեկություն: Լեպսը բավականաչափ խիստ ելույթ է ունեցել՝ ասելով, որ լրագրողները հաճախ քիթները խոթում են իրենց բացարձակապես չվերաբերվող հարցերի մեջ՝ դրանով իսկ վնասելով արտիստի ե՛ւ անձնական կյանքը, ե՛ւ հեղինակությունը: Իսկ եթե սկանդալներ փնտրող լրագրողները շարունակեն իրենց նման կերպ դրսեւորել, արտիստներն էլ կարող են մասնավոր հետախույզներ վարձել, որոնք կգտնեն լրագրողների բոլոր գաղտնիքները, ընդհուպ մինչեւ այն,  թե ինչպես են նրանք պահել իրենց դպրոցում, թե ինչպես են ծեծել նրանց զուգարանում կամ ինչպես են մանկապարտեզում հանել նրանց վարտիքները: «Եթե դա եք ցանկանում, կստանաք»,-վրդովված հայտարարել է երգիչը: Ի դեպ, նիստին ներկա են եղել նաեւ երգիչներ Վալերի Մելաձեն եւ Ստաս Միխայլովը, որոնք, համակարծիք լինելով իրենց կոլեգայի հետ, այդուամենայնիվ, շատ ավելի մեղմ  են արտահայտվել:




Լրահոս