Վարչապետի ասածը տարբեր մարդիկ տարբեր կերպ են մեկնաբանում: Ես կարծում եմ, որ նրա ասածը վերաբերում է Հայաստան մատակարարվող գազին: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ԵՏՄ-ում ռուբլու փոխարժեք օգտագործելուն, այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
«Եթե իրոք մենք ռուբլիով վճարենք , բնականաբար, մենք այդտեղ շահեկան վիճակում կլինենք: Իսկ մնացած առևտուրը ռուբլիով իրականացնելուն այսօր մենք դեռևս պատրաստ չենք», – նշեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան