Հայկ Կյուրեղյանի դատավճիռը վրեժի ցուցադրում էր. իրավապաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր  ակտիվիստ Հայկ Կյուրեղյանին դատապարտեց 9 տարվա ազատազրկման: Նշենք, որ Հակ Կյուեղյանը մեղադրվում էր «Ցեղակրոն» Շանթ Հարությունյանի դատական նիստի ժամանակ դատարանի բակում ի նշան բողոքի օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու համար:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն այս վճիռը համարում է քաղաքական հաշվեհարդար: «Դատավճիռը չափազանց խիստ էր, չարդարացված, բացարձայկապես համաչափ չէր: Դատավճիռը ես դիտարկում եմ ոչ թե որպես իրավաբանության դրսևորում, այլ որպես վրեժի ցուցադրում»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Հարությունյանը:

Ըստ նրա` իշխանությունները նման կերպ կվարվեն ցանկացածի նկատմամբ, ով կհամարձակվի նրանց դեմ դուրս գալ. «Ոչ միայն Կյուրեղյանի, այլև ցանկացած մեկի նկատմամբ, ով դուրս է գալիս նրանց դեմ, նման դաժան, անմարդկային վճիռներ են կայացնում: Սա իրավաբանության, արդարադատության հետ ընդհանարպես առնչություն չունեցող վճիռ էր»:

Իրավապաշտպանի խոսքով` Հայաստանում արդարադատությունը վաղուց չի գործում. «Մարտի մեկի դեպքերը հիշեք, դրանից հետո եղած գործերը հիեք, քաղբանտարկյալների գործերը հիշեք, թվարկեք և վերջում էլ ավելացրեք Կյուրեղյանի գործը: Ցանկացած քաղաքական դատավճիռ հաշվեհարդար է: Սա ավելին է քան հաշվեհարդարը, երիտասարդի նկատմամբ, ով որևէ ծանր հանցագործություն չէր արել, որևէ մեկին վնաս չի տվել»:

Ք. Աղալարյան




Լրահոս