Խոյ. Այսօր հաջողությունը ձեզանից երես կթեքի. խնդիրները ծագում են գրեթե ցանկացած քայլափոխին, անբարյացակամ մարդիկ ձեր մասին ասեկոսեներ են տարածում, և ձեր հեղինակությունը լուրջ վտանգի տակ է: Այնուամենայնիվ, իրավիճակը դեռ կարելի է փրկել, ուղղակի դուք պետք է ձեր պրոֆեսիոնալ ու անձնական որակների մեջ կասկածելու ոչ մի առիթ չտաք:
Ցուլ. Շուտով կգա ձեր մի ինչ-որ գաղափարի իրականացման համար բարենպաստ պահը, և այսօր կարելի է ինչպես հարկն է նախապատրաստվել դրան, որպեսզի հետագայուն դրա վրա ժամանակ չվատնեք: Կարելի է հանդիպել վաղեմի դաշնակիցների հետ և պայմանավորվել համատեղ գործունեության վերսկսման մասին:
Երկվորյակներ. Հարմար օր է` նախօրեին սկսած գործերը շարունակելու համար: Անհաղթահարելի արգելքներ չեն ծագի, միայն օրվա կեսին կարող են առաջանալ որոշ բարդություններ, ամենայն հավանականությամբ, այն մարդու մեղքով, ում դուք չափից ավելի եք վստահել: Օրը հարմար է ցանկացած տեսակի ձեռնարկման համար: Ողջունելի է անձնական հարաբերություններում նախաձեռնողականությունը:
Խեցգետին. Այսօր կարելի է հաջողության հասնել կարևոր ու բարդ գործում, սակայն դրա համար պետք է օգտագործել ոչ միայն սեփական գիտելիքները, այլև’ ուրիշների փորձը: Համագործակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դուք գնաք զիջումների, աչք փակեք ձեր գործընկերների որոշ թուլությունների առջև: Ոչ սկզբունքային հարցերում կոշտությունն այսօր ձեզ միայն խանգարելու է:
Առյուծ. Այսօր դուք կարող եք լուծել խնդիրներ միայն առավելագույնս սառնասրտություն ցուցաբերելով: Իսկ էմոցիաները պահեք ռոմանտիկ ժամադրության համար և այն լավագույն ձևով կանցնի: Կարելի է այցելել պետական հաստատություններ, հանդիպել չինովնիկների հետ, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ:
Կույս. Այսօր ձեր առջև լավ հեռանկարներ են բացվում, սակայն դուք միշտ չէ, որ նկատում եք այն հնարավորությունները, որոնցից կարելի էր առավելագույնս օգտվել: Հետևեք խորհուրդներին’ իմաստուն մարդը ձեզ կհուշի, թե ինչպես է պետք գործել:
Բավական բարդ կլինի անձնական հարաբերությունների ընթացքը:
Կշեռք. Ընդհանուր առմամբ, բարենպաստ օր է: Կարող էր և ավելի լավ լինել, սակայն դուք նախընտրում եք առավելագույնս արդյունավետ օգտագործել այն, ինչն ավելի դյուրամատչելի է: Այսօր դուք կարող եք և նոր էջ բացել ձեր կյանքում, և այնքան էլ կարևոր չէ, թե կոնկրետ ինչ եք ցանկանում, քանի որ դուք պատրաստ եք թարմության’ կյանքի բոլոր ոլորտներում:
Կարիճ. Օրը հատկապես հարմար կլինի բարդ ու հոգնեցուցիչ գործերն ավարտին հասցնելու համար: Նախկինում ձեր առաջընթացին խանգարող շատ խոչընդոտներ կվերանան, ինչի հետևանքով իրենց զգացնել կտան հաջողությունները. դուք հաջող կվարեք բանակցությունները, հնարավոր կլինեն համագործակցության վերաբերյալ բավական գայթակղիչ առաջարկները:
Աղեղնավոր. Բավական հանգիստ ու համաչափ օր է: Եթե դուք նպատակամղված եք, ապա անպայման կհասնեք այն ամենին, ինչին զգտում էիք, ճիշտ է’ ոչ այնքան արագ, որքան սպասում էիք: Այսօր դուք նախանձելի համբերություն ունեք, ինչն էլ գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու գլխավոր նախապայմանն է: Ավելացնենք, որ այդ գործըներների մեջ կհայտնվեն այնպիսի մարդիկ, ում հետ դուք նախկինում միայն երազում էիք համագործակցել:
Այծեղջյուր. Օրը վատ չի դասավորվի, դուք արագորեն կգտնեք ձեր եռանդի առավել արժանի կիրառման ձևը: Չափից ավելի արդյունավետ են գործնական հարաբերությունները, օգտակար են պրոֆեսիոնալ ոլորտում բոլոր շփումները: Ձեր գործնկերներն ու դաշնակիցները վերածվում են ձեր իսկական ընկերների, և դա միայն այն բանի շնորհիվ, որ դուք ժամանակին գտնում են անհրաժեշտ խոսքեր, ցույց եք տալիս, որ անտարբեր չեք շրջապատի հետաքրքրությունների հանդեպ:
Աղեղնավորներ. Սպասում են բազմախոստում ռոմանտիկ ծանոթություններ, իսկ ահա կանանց համար անձնական հարաբերությունների առումով օրը հեռանկարային չէ: Մտերիմների հետ հարաբերություններում իրեն բացասականորեն կարող է զգացնել տալ ձեր ավելորդ մանրախնդրությունը, և կոնֆլիկտից խուսափել կօգնի իրավիճակին հումորով մոտենալու ունակությունը:
Ջրհոս. Այսօր մանրունքների հանդեպ լուրջ վերաբերմունքն ու մանրամասների խորքային վերլուծությունը ձեզ կօգնեն զինաթափել բացասական միտումները և բարենպաստ միջավայր ստեղծել: Անգամ եթե առավոտյան ձեր տրամադրությունը հեռու լինի ցանկալիից, միևնույն է’ իրավիճակը դրականորեն կփոխվի, և կեսօրին արդեն մռայլ մտքերից հետք անգամ չի մնա:
Ձկներ. Այսօր միանգամայն բեղմնավոր ու հաճելի կանցնեն տղամարդկանց հետ գործնական շփումները. հնարավոր կլինի արագորեն լեզու գտնել, ամեն ինչ իր տեղը դնել, իսկ որոշ դեպքերում էլ’ համատեղ նախագծերի շուրջ աշխատանքի վերաբերյալ վերջնական որոշումներ կայացնել: Կանանց հետ լեզու գտնելն այսօր շատ ավելի բարդ կլինի:
Ցանկալի չեն պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները: