Վանաձորում 3 մարդ թունավորվել է պահածոյից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում փետրվարի 20-ին՝ ժամը 16.20-ին, հաղորդում է ստացվել, որ “սննդային թունավորում” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են ընդունվել Վանաձոր քաղաքի բնակիչներ` 1959 թ. ծնված Վարսենիկ, 1921 թ. ծնված Արև և 1943 թ. ծնված Գրետա Ուլիբեկյանները:
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ նրանք թունավորվել են փետրվարի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վ. Ուլիբեկյանի տնակում, նրա կողմից տնայնագործական եղանակով պատրաստված կարմիր պղպեղ ուտելու հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:




Լրահոս