ԲՀԿ-ն «ոչ» չի ասելու սահմանադրական բարեփոխումներին. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն»  թերթը գրում է. «Երեկ՝ ԱԺ աշխատանքների մեկնարկի առաջին օրը, ԲՀԿ-ական տարբեր պատգամավորներ խուսափում էին լրագրողներին հստակ պատասխանել՝ ի վերջո իրենք կո՞ղմ են, թե՞ դեմ  սահմանադրական փոփոխություններին:

Չնայած այս անորոշ վիճակին՝ այնուամենայնիվ երեկ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն իր կարծիքը հրապարակային կհնչեցնի հոկտեմերի 5-ից հետո միայն: Մինչ ԲՀԿ-ն շարունակում է գաղտնի պահել իր ծրագրերը, քաղաքական-հասարակական  շրջանակնները գիտեն՝ ԲՀԿ-ն «ոչ» չի ասելու սահմանադրական բարեփոխումներին: Հիշեցնենք, որ խոսքն այն կուսակցության մասին է, որ ոչ վաղ անցյալում ամենաբարձրն էր բղավում, թե Հայաստանում չկա սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն, քանի որ Հայաստանում ստեղծված իրավիճակը բացարձակ կապ չունի Սահմանադրության հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս