Մհեր Սեդրակյանը խախտել է պատգամավորական էթիկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
էթիկայի հանձնաժողովի այսօրվա` փետրվարի 21-ին նիստում կայացրած որոշումը, ըստ որի ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) խախտել է պատգամավորական էթիկան եւ վիրավորել “Ա1+”-ի լրագրող Մհեր Արշակյանին, վերջինիս համար սպասել էր: Այս մասին NEWS .am-ի թղթակցի հետ զրույցում ասաց “Ա1+”-ի լրագրող Մհեր Արշակյանը: Նրա խոսքով` ինքն այդ որոշմանը սպասում էր, սակայն Մհեր Սեդրակյանից սպասումներ չունի, քանի որ համոզված է, որ այդ որոշումից հետո Մհեր Սեդրակյանի վարքը չի փոխվի:
Հիշեցնենք, որ “Ռազմավարական մշակումների կենտրոն” ՀԿ-ն դիմել էր Ազգային Ժողովի Էթիկայի հանձնաժողովին` առաջարկելով քննել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի վարքագիծը: “Ռազմավարական մշակումներ կենտրոն” ՀԿ-ն իր դիմումում անդրադառնում է աղմկահարույց տեսանյութին, “ըստ որի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը, անձամբ, այն էլ մեծ ոգեւորությամբ, պատմում էր, որ հանդիսանում է տարածքների խոշոր սեփականատեր եւ շարքային բրոքերի նման հեռախոսով բանակցում էր վարձակալության պայմանների շուրջ, առաջարկում էր տարածքներ եւ ոչ միայն չէր թաքցնում իր ով լինելը, այլ անգամ նշում էր, որ ինքը “ճանաչված այրե է ու իր հետ համագործակցելը “շահավետ” կլինի։ Թե ինչպես են նշված տարածքները դարձել այդ ընտրյալի քողարկված սեփականություն, կարծում ենք, պետք է պարզեն իրավապահ մարմինները: Հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում սա, իրոք, ուսումնասիրման առանձին թեմա է, առավել եւս, որ այս առումով վերջինիս սենսացիոն բացահայտումները ոչ այլ ինչ են, քան ինքնախոստովանական ցուցմունք կոռուպցիայի վերաբերյալ: Իսկ “Թրանսփարենսի ինթերնեյշնլի” դիմումը վերաբերում էր դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովի միջանցքում տեղի ունեցած միջադեպին, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը հրաժարվել է պատասխանել Մհեր Արշակյանի հարցին եւ վիրավորել նրան ասելով. “Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ”:




Լրահոս